Փաշինյանն ինձ ուզում է ոչնչացնել, բացահայտումներ եմ անելու, նա վտանգավոր է մեր պետականության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

Առաջիկայում կարող են ինձ ներգրավել որպես մեղադրյալ և կալանքի հարց բարձրացնել։ Դատախազը ստորագրել է մի թղթի տակ, որտեղ հիմնավոր փաստեր չկան, այս ամենն ինձ ոչնչացնելու և մյուսներին սանձահարելու համար է արվում, դա քաղաքական ճնշում է իմ նկատմամբ։ Իմ ու Քյարամյանի հետ միջադեպը առիթ էր իմ դեմ գործընթաց սկսելու համար, իմ ու Փաշինյանի մեջ խնդիրներ կային, որն ԱԺ նիստի ժամանակ կոռեկտ և անվնաս կերպով կներկայացնեմ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։  

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի` Փաշինյանի կողմից միակողմանի կնքելու պատրաստակամությանը, պատգամավորը նշեց, որ դա շատ վտանգավոր կլինի, Հայաստանը պարտավորություններ է ստանձնելու, իսկ Ադրբեջանը՝ ոչ։  

«Փաշինյանը վտանգավոր է դառնում պետականության համար իր գաղափարախոսությամբ՝ «չորրորդ Հանրապետություն», «իրական Հայաստան» և այլն։ Մտածելու շատ լուրջ բաներ ունենք, անհանգստություններ կան, իմ պայքարը դրա դեմ է»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ