ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը և Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման վերաբերյալ, փոխանցում է «Լուրեր»-ը։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկված օրենքի այսօրվա ընդունումը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, որով հայտարարվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան առանց այդ էլ շատ ամուր հարաբերություններում:
Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամ դառնալու համար՝ պայմանով, որ այն հավատարիմ է Կոպենհագենի չափանիշներին և ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների հիմնարար ազատություններն ու իրավունքները և պաշտպանում է օրենքի գերակայությունը: Մենք նշում ենք Հայաստանի կառավարության մտադրությունը՝ քննարկել ԵՄ-ի հետ հնարավոր ճանապարհային քարտեզը և ապագայում հանրաքվեի ժամանակ խորհրդակցել բնակչության հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ