ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մոտ 3 հազար բեռնատար է սպասում վրաց-ռուսական սահմանով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Վերին Լարսի անցակետում երեկվանից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձնահոսքի վտանգի պատճառով:
Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 963 բեռնատար:
--00—ՍՊ