ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա միջազգային օդանավակայանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture1

ԱՄՆ-ը մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է Al Masirah-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը երեք ավիահարված են հասցրել։

Ավելի վաղ Եմենի հութիները հայտարարել էին, որ կշարունակեն հարձակումները ամերիկյան առևտրային նավերի և ռազմանավերի վրա, եթե ԱՄՆ-ը շարունակի հարվածներ հասցնել Եմենին:

--00—ՅՄ