ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հայաստան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իրանի ԱԳ նախարարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Աբբաս Արաղչին մարտի 25-ին կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո տեղի կունենա ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը։
--00—ՅՄ