Հոդեյդայի վրա ԱՄՆ հարվածների հետևանքով վիրավորվել է Հութիների ռազմածովային ուժերի հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture3

Եմենի Հութիների շարժման նավատորմի հրամանատար Մանսուր աս-Սաադին վիրավորվել է երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայում գտնվող հութիների ռազմածովային բազային։ Հրթիռակոծության արդյունքում ալ-Սաադին և ևս յոթ ապստամբ վիրավորվել են։

--00—ՅՄ