«Առաջացե'ք, ժողովու'րդ, խիտ փակեք ճանապարհը». ցուցարարները փակեցին ՆԳՆ-ի դիմացի փողոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Մի խումբ քաղաքացիներ հերթական ակցիան են անցկացնում Երևանում ՝ պահանջելով պատժել ոստիկաններին Վանաձորի բաժնում 28-ամյա արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու համար: Այս պահին ակցիայի մասնակիցները փակել են ՆԳ նախարարության շենքի դիմացի փողոցը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ-ի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ