Բարձր ենք գնահատում Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

photo_2025-03-25_12-42-06

Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին․

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»։

--00—ՅՄ