Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

photo_2025-03-23_18-26-35.

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռոմիկ Շ.-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի՝ տուֆ քարով բարձված բեռնատարով Երևան - Գյումրի ավտոճանապարհի Թալին Սասնաշեն խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը միջին ծանրության ախտանիշներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։, վթարի հետևանքով վարորդը միջին ծանրության ախտանիշներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի կողաշրջման հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները, ովքեր սպասում են քննիչի կողմից դեպքի վայրի զննության ավարտին, որպեսզի քարերը հեռացնեն։

--00—ՅՄ