Միացյալ Նահանգները շոշափելի առաջընթաց է ակնկալում Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի հետ բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Միացյալ Նահանգները շոշափելի առաջընթաց է ակնկալում Սաուդյան Արաբիայում վաղը կայանալիք Ռուսաստանի հետ բանակցություններից, կիրակի օրը Fox News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում որոշակի իրական առաջընթաց կտեսնեք», - ասել է նա:

Հիշեցնենք՝ մարտի 18-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Ի թիվս այլ բաների, նրանք պայմանավորվել են անհապաղ սկսել տեխնիկական բանակցություններ Սև ծովում կրակի դադարեցման, ամբողջական զինադադարի և մշտական ​​խաղաղության հաստատման շուրջ։

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մարտի 24-ին Ռիադում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական ​​հանդիպումը, որին Մոսկվայից կմասնակցեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ամերիկյան պատվիրակության կազմը դեռ հայտնի չէ։

Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Սևծովյան նախաձեռնության վրա:

--00—ՅՄ