ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնել է հրեական պետության ղեկավարի գրասենյակը։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ներառյալ պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը: Պետքարտուղար Ռուբիոն հայտնել է Միացյալ Նահանգների լիակատար և անվերապահ աջակցությունը», - ասվում է հայտարարության մեջ:
--00—ՅՄ