Ծեր ծաղրածուի է Փաշինյանը վերածվել, ծիծաղելի են նրա՝ թալանը հետ բերելու խոսքերը, մնացել է 2018-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ՔՊ-ն ժողովրդի մոտ վստահության լիմիտը կորցրել է, իրենց հաղթանակի գրավականը լինելու են ընտրակեղծիքներն ու տարբեր ուղղություններով ճնշումները, որպեսզի հասնեն իրենց ուզածին։ Նրանք անցել են բոլոր կարմիր գծերը, ժողովրդավարության փուչիկը պայթել է, ապացուցել են, որ պատրաստ են հաղթող թեկնածուի դեմ քրգործեր հարուցել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։  

«Փաշինյանը վերածվել է ծեր ծաղրածուի, նա թոշակի է գնացել, նրա խոսքը ազդեցություն չունի, թալանը հետ բերելը ծիծաղ է առաջացնում, հանդիսատեսը ծիծաղում է նրա ասածների վրա, նա մնացել է 2018-ի մեջ»,- հավելեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ