Աղազարյանը մոլեռանդ կուսակցական էր, թող ֆանտաստիկ ֆիլմ չպատմի, դատախազը վաղը գա, կքվեարկենք․ ՔՊ-ական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

Վաղը կլսենք գլխավոր դատախազին, հարցեր կուղղենք, պարոն Աղազարյանը ևս խոսելու հնարավորություն կունենա, այնուհետև մեր դիրքորոշումը քվեարկությամբ պարզ կլինի։ Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Մենք ո՛չ դատավոր ենք, ո՛չ ոստիկան ենք, վաղը, լսելով մեղադրանքը, անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտությունը, որոշում կկայացնենք, կա հարցեր տալու ֆորմատ, դրանից հետո որոշում կունենանք։ Մենք քվեարկելու ենք, որովհետև Սահմանադրությամբ մեզ վրա է դրված էդ գործառույթը պատգամավորի դեպքում անձեռնմխելիությունից զրկելու իրավունք տալ կամ չտալու մասով։», - իր խոսքում նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ