Երևանում բախվել են «Nissan Teana»-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ մոպեդավարը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ФФ

Այսօր՝ մարտի 24-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

--00—ՍՊ