ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները, դրանք տևել են ավելի քան 12 ժամ։ Հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղի են ունեցել Էր Ռիադում մարտի 24-ին: Դրանք շարունակվել են ավելի քան տասը ժամ։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում էին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: Reuters-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով նախկին ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակից Մայքլ Անտոնը:
Նշենք՝ հանդիպման ժամանակ երեք անգամ ընդմիջում է հայտարարվել։ Հայտնի է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները փորձում են համաձայնեցնել Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության տեքստը: Այս պահի դրությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել։
--00—ՍՊ