ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Նիկո'լ Փաշինյան, կռուտիտներ մի' արա, ասա՝ խաղաղության համաձայնագրում կա՞ ռազմագերիների վերադարձի հարց, ադրբեջանական զինուժը հետ քաշվելո՞ւ է, արցախցիների վերադարձի կետ կա՞։ Մեղք է, դա խաղաղության համաձայնագիր մի' կոչիր, այն Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է, սև թուղթ է: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական - քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանը, ապատեղեկատվություն տարածելով, նոր պատերազմի հող է պատրաստում, ադեկվատ բանակցող է Հայաստանին պետք, որպեսզի կարողանա զսպել նրանց:
Խոսելով հակազդեցության մասին, Զոհրաբյանը նշեց, որ մահապարտ ընդդիմություն է պետք, Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի ունակ է․
«Ոչինչ չանել, նշանակում է կապուչինո խմել և սպասել Հայաստանի մահվանը, չպետք է թույլ տալ:
Ընդդիմադիր ուժերը շանս ունեն միավորվելու Գյումրիում և այնտեղից սկսել Փաշինյանին հրաժեշտ տալու գործընթացը, որտեղ Նիկոլը չալոյի հետ սկսեց ՀՀ-ն կործանելու պրոցեսը»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ