Նիկոլին բերել եմ ես և ևս 44 պատգամավոր՝ 2018-ին քվեարկելով իր օգտին, ամո’թ է, ավարտե'ք այս օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Ալիևի բոլոր հրահանգներին հեզաճկուն ենթարկվելու փոխարեն Փաշինյանը պետք է օրակարգ բերի ռազմագերիների վերադարձի հարցը։ Ինչի՞ համար Հռոմի ստատուտը վավերացրեցին, թող դիմեն միջազգային քրեական դատարան, այն լծակ է, պետք է Ալիևին ռազմական տրիբունալ քարշ տալ, հանցավոր լռությունը նպաստում է, որ գերիներն այնտեղից ողջ չվերադառնան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական - քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։  

Խոսելով ընդդիմության ներսում ընթացող քննարկումներից, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, Զոհրաբյանը նշեց, որ այդ դիսկուրսը ամոթ է, քանի որ երկիրը կանգնած է գոյաբանական խնդիրների առջև։  

«Նիկոլին բերել եմ ես, ևս 44 պատգամավոր, ովքեր 2018-ին իր օգտին են քվեարկել, ամոթ է, անհեթեթ օրակարգ է։ «Ով է բերել Նիկոլին» ամենաշատը բղավում են նրանք, ում ես ամեն օր 2018-ին տեսել եմ հրապարակում, ինձ հրելով առաջ էին գնում, որ ամբիոնին մոտ կանգնեին՝ «փրկչի» ձայնը լավ լսելու համար»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ