ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 95 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 100 մլն եվրո)։
Ընդհանուր առմամբ «Ինտերի» 4 ներկայացուցիչ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակում է։
Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 4 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 5 մլն եվրո)։
--00--ՍՊ