Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ֆ

Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի Գորիսում), ինչպես նաև Գորիսում հյուպատոսական գործակալություն բացելու հնարավորությունը։

Դեսպանն ընդգծել է, որ Գորիսը ֆրանսախոս քաղաք է, ինչը կարևոր հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար, իսկ գալիք համաժողովն ուղղված է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը։


 

--00--ՍՊ