Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

486393300_9547761211955978_5387986221106513253_n

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված, խլված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի:

Ու սրանք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից ամենօրյա ռեժիմով գոռացողներն են:

Որևէ մեկը իշխանությանը չի ասում այսօր, վաղը կամ առհասարակ պատերազմ հայտարարի, բայց կարելի է չէ գոնե լռել` անհարկի բարոյալքության և անզորության ուղերձներ հասարակությանը չհաղորդել: 

Թե՞ հենց նպատակն էլ դա է: Այո´, դա է:

Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է` ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որոնց համար լսելի են ադրբեջանական կրակահերթերը, իսկ իշխանությունը մի բութ պատճառաբանություն է մտածել` ձայն չհանենք, ցույց տանք, որ բան չի եղել, չարձագանքենք, որ հանկարծ սադրանքի առիթ չտանք:

Թե չէ եթե մտքներին կա մի բան անեն` չեն կարողանում առիթ գտնել կամ հնարել:

Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»:

--00—ՅՄ