ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել է Կիև-Պեչորյան մայրավանքի մերձակա քարանձավների գրավումը, ոստիկանությունը մտել է վանքի փակ տարածք։ Այս մասին հայտնել է Ուղղափառ լրագրողների միությունը:
Ուկրաինայի կանոնիկ Ուղղափառ եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Նիկիտա Չեքմանը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ արգելոցի ներկայացուցիչների հետ միասին ժամանել են Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք:
«Շտապ։ Կիև-Պեչորյան մայրավանքի մերձակա քարանձավների գրավումը սկսվել է․․․ իրավապահներն արդեն մուտք են գործել քարանձավներ տանող փակ տարածք։ Նկատվել է նաև արգելոցի աշխատակից՝ քանդող գործիքներով։ Աղոթում ենք մեր մայրավանքի և Սուրբ վանքի եղբայրության համար»,-ասված է ՈւԼՄ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ