ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ի ժամը 19.35-ին 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում, ապօրինի թմրանյութ և զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով հանդերձ Մաշտոցի բաժին են տեղափոխվել 25-ամյա երիտասարդի և 19-ամյա աղջկա:
Անձնական խուզարկությամբ աղջկա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, և կանեփանման զանգված: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00--ԱՀ