Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2025-03-31_09-57-00

Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման՝ վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։

«Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և, համապատասխանաբար, կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ ՀԱՊԿ-ի ներքին ընթացակարգերի համաձայն՝ տարեկան բյուջեի մասին տեղեկատվությունը ենթակա չէ հանրային տարածման։

--00—ՅՄ