ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Քաղաքական պատճառներով ինձ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, երկու ժամ անիմաստ մնացինք օդանավակայանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Աբրահամյանին թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան, երկար ժամանակ Զվարթնոց օդանավակայանում մնալուց հետո նրան ի վերջո թույլատրեցին լքել օդանավակայանի տարածքը։
«Պատճառը այն է, որ ես շատ ակտիվ մասնակցում եմ քաղաքականությանը, հասարակական գործերին և բարեգործությանը։ Պատճառը երևի այն է, որ նա, որ նա մի խնձոր չի նվիրել որևէ մեկին»,- ասաց Աբրահամյանը՝ նկատի ունենալով Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ