ՌԴ երեք մարզերի երկնքում ուկրաինական 66 անօդաչու է խոցվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ՌԴ ՊՆ
ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ երեք մարզերի վրա ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
 
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել՝ 41 անօդաչու՝ Բրյանսկի մարզի երկնքում, 24 անօդաչու՝ Կալուգայի և մեկ անօդաչու` Կուրսկի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ