«Եվրադաշինքը» չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց դաշինքի Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածու Լևոն Բարսեղյանը։ 

«Իմաստ չկա, մեր քվեները այնպիսին չէին, որ բողոքարկելու արդյունքում կամ հնարավոր վերահաշվարկի դեպքում որևէ իրավիճակ փոխվի։ Հարցը 2 մանդատ ունենալ-ունենալը չէ,հարցն այն է, թե գյումրեցին ինչ է նախընտրում «պլյուս –մինուս» մի քան ձայնը ոչինչ չի փոխի։ Կարծում եմ՝ սահմանային էլ լիներ՝ էլի չէինք բողոքարկի»,-ասաց Բարսեղյանը։ 

Նա նշեց, որ ավելի ուշ նաև ընտրությունների արդյունքների ու ընթացքի վերաբերյալ գնահատականներ կլինեն։


--00--ԱՀ