Ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

352398947_6139833149399511_7802653284355189435_n

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությոան ղեկավար Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Ավարտվեցին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները: 

Չնայած այն հանգամանքին, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հավաքեց պատկառելի թվով ձայներ՝ մենք չկարողացանք հաղթահարել անցողիկության շեմը: 

Միով բանիվ, ես շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն մեր ընտրողներից, այլ ողջ Գյումրից՝ ավանդույթներով ու կոլորիտով հարուստ այս քաղաքից: 

Արժանապատիվ Գյումրին մերժեց կեղծիքի ու հայրենիքի գողերի կուսակցությանը՝ ճանապարհ բացելով երկրում որակական փոփոխությունների համար: 

Եթե սրան հավելենք նաև Փարաքարի ընտրությունների համոզիչ արդյունքները, ապա կարող ենք վստահ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է: 

Սրտանց շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններին. նրանց վրա դրված է արժանապատիվ գյումրեցիների տրամադրությունները կյանքի կոչելու առաքելությունը:

Վստահ եմ, որ ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում: 

Սա է եղել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնական առաքելությունն այս ընտրություններում և վստահ եմ՝ օրեր անց պատեհություն կունենամ արձանագրել, որ ընդդիմադիր կոնսոլիդացված ջանքերը պսկավել են հաջողությամբ: 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շարունակելու է իր ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականությունը՝ վստահ համոզումով, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր են որակական փոփոխություններ»:

--00—ՅՄ