Վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Снимок

Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարել են, որ պատրաստ են իրենց ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում, բայց դա բավարար չէ՝ գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է։ Ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերը սպասում են, որ Գրիգորյանը պատասխանի այն հարցին, թե արդյոք կմիանա իրենց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կազմելու համար։

Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

--00—ՅՄ