«Փյունիկ»-ը տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Աբովյանի մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

photo_2025-04-04_17-08-03

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Աբովյան քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Փյունիկ»-ն ապրիլի 5-ից իր տնային բոլոր հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում»,- նշված է ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 43 միավոր: Առաջին տեղում, 52 միավորով, «Նոա»-ն է:

--00—ՅՄ