ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Օրերս մեր Ընկերության հյուրերը Արծվանիկ բնակավայրի դպրոցականներն ու ուսուցիչներն էին: Պլանավորված շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին: Այս մասին տեղեկանում ենք ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Հաջորդ օրը, Ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցների օգնությամբ Արծվանիկում աշակերտներն իրականացրեցին ծառատունկ։
Հաշվի առնելով ազդակիր համայնքի բնակչությանը հուզող հարցերը ԶՊՄԿ պոչամբարի վերաբերյալ, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը ներկայացրեց պոչամբարի շահագործման և պրոգրեսիվ ռեկուլտիվացիայի սկզբունքներն ու նպատակները։
Ազդակիր բնակավայրերում նման հանդիպումները պարբերական կլինեն, որոնց ընթացքում բնակչությանը հուզող հարցերին` մասնագետները կտան սպառիչ պատասխաններ:
--00—ՅՄ