ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ցավում եմ, որ Նիկոլը հասել է Մատենադարան, հիմա էլ Մատենադարանն է պղծում։ Ապշում եմ, որ մարդիկ նստել, լսում են նրան, գուցե համարում են, որ իրենք տգետ են, որ իրենց պետք է կրթի մեկը, ով անգամ դիպլոմ չունի։ Նա ինչի մասին խոսում է, դրա արտացոլումն է, հիմա բոլորիս ասում է, որ տգետ ու խաբեբա ենք, իր հարմար մթնոլորտ է ուզում ստեղծել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Անդրադառնալով ընդդիմության դեմ քննադատություններին, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր հայտարարություն հակազդեցության է արժանանալու, չպետք է թույլ տալ, որ իրենց պայքարը կեղծ համարեն․
«2018-ին հաղթանակ էին տոնում, ես պայքարում էի, որևէ մեկն այն կեղծ համարելու իրավունք չունի, անցել եմ բացառիկ բռնաճնշումների և ատելության միջով։ «Դագաղների հեղափոխություն» ողջունողը չի կարող մեզ մեղադրել կեղծ ընդդիմության մեջ, մենք ենք նռնակների տակ պայքարել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ