ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել խախտումներ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):
Սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանությամբ աշխատող կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումը (խոհանոցի հատակը հարթ չի եղել, հնարավոր չի եղել հեշտորեն լվանալ, ախտահանել և ցամաքեցնել) վերացնելու ժամկետ:
--00—ԼՀ