ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
«Վաղ կենսաթոշակի համար դեռ ժամանակ կա՝ մինչև փետրվարի 27-ը և որևէ մեկը չի կարող գնահատել աշխատե՞ց, թե՞ չաշխատեց, քանի դեռ վերջին օրը չի եկել և չենք կարող արձանագրել որևէ մեկը դիմեց, թե չդիմեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքի գործելու մասին հարցին։
«Բացի դրանից՝ ոչ մի տրագեդիա չի լինի, եթե ինչ-որ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, որևէ տրագեդիա չի լինի, եթե նաև դիմի», - նկատեց Բադասյանը: