ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը վստահեցնում է, որ Արցախի նախագահական ընտրություններում հայաստանյան իշխանությունը ֆավորիտներ չունի, իրենց համար կարևորը արցախցու ձայնի լսելիությունն է: 24News-ի հետ զրույցում Հայրապետյանն ասաց, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախցուն ուղղված կոչով հանդես գա, ապա այն բացառապես ժողովրդավարությանն ուղղված կլինի:
Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ ահագնացող ատելության խոսքին ու անհանդուրժողականության մթնոլորտին՝ «Իմ քայլի» պատգամավորն անհանգստացնող որևէ բան չի տեսնում: Ըստ նրա՝ ատելության ու թշնամանքի դրսևորումները սոցիալական ցանցերում են միայն, դրանից դուրս այն նկատելի չէ:
Մանրամասները՝ տեսանյութում։