ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: Գործի մակագրումը տեղի է ունեցել քիչ առաջ։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը Հրայր Թովմասյանի սանիկն է։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրանց վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել մարտի 9-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում