Կորոնավիրուսով վարակվածի հետ շփման պատճառով 57 մարդ մեկուսացվել է․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

կորոնա

3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերվել է և մեկուսացվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։

Մեկուսացված են թվով 57 անձ»,-գրել է նախարարը։

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 դեպք։