ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի բռնկման հետևանքով այսօր երկրում արտակարգ դրություն կհայտարարի: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ իրավիճակների ռեժիմ», - ասել է նա:
Ամբողջ երկրում արտակարգ դրության հայտարարումը թույլ կտա Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը, որը վերահսկում է ավելի քան 40 միլիարդ դոլար ֆինանսավորում, գումար տրամադրել նահանգների կառավարություններին և տեղական իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ՝ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Ներկայում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1629 դեպք, որից 41-ը՝ մահվան ելքով։