ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաները հեռացնելու նպատակով՝ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Հորդորում ենք չերթևեկել վերոնշյալ ուղղությամբ և խստորեն հետևել ոստիկանության և կապալառու կազմակերպության աշխատակիցների ցուցումներին ։
Նշենք, որ հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհներին վերահսկողություն են իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ անձամբ հետևելով աշխատանքների ընթացքին։
Թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան ցուցումներ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառու կազմակերպության աշխատակիցներին:
Վարորդներին ևս մեկ անգամ հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները , երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: