ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ1՝ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 134+500-կմ 141+500 և կմ 143+300- կմ 148+300 հատվածները՝ Գյումրիից դեպի Աշոցք փակ են։
Վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածները շրջանցել Մ1-Հ32-Ամասիա-Մարմաշեն-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհով։
--0--ԿԿ