ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխահատուցման համար հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ։
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված եւ սկանավորված, ներկայացնել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաեւ վարկառու եւ(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաեւ ստորեւ ներկայացված ձեւաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։
Ստորեւ ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվության ձեւաթուղթը: