ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ապաշրջափակման հարցով մենք Բաքվին այնպիսի առաջարկ ենք արել, որը ընդունելի է թե’ հայ, թե’ ադրբեջանցի ժողովուրդների համար։ Նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը՝ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ նիստից հետո։
«Ադրբեջանը բարձրացնում է հարց, մենք էլ ենք բարձրացնում հարց։ Այս տարիների ընթացքում անընդհատ բանակցել ենք, ինչ-որ մտահոգություններ չեն փարատվել այդ պահին եղած առաջարկներով։ Մենք հիմա վերլուծել ենք բանակցային պատմությունն ու գտել մի այնպիսի տարբերակ, որոնք ես կուզեի հրապարակայնացնել, բայց չեմ անում, որ լրացուցիչ լարվածություն չստեղծվի, որ մենք դա արել ենք առանց Ադրբեջանի պատասխանի»,- նշել է նա՝ ասելով, թե համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար առաջարկը կլինի հարյուր տոկոսով ընդունելի։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ առաջարկը վերաբերվում է երկաթուղային բեռնափոխադրումներին․
«Մենք առաջարկել ենք լուծել և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխանան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների մասին»,- նշել է վարչապետը։
Ավելին՝ տեսանյութում։

--00—ՍՊ