ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Միացյալ Նահանգները մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սուբսիդավորելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միակ բանը, որ սպառնում է ՆԱՏՕ-ին, այն փաստն է, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք չունեն բավականաչափ ռազմական ուժ, քանի որ նրանք գումար չեն ծախսել դրա վրա», - ասել է նա՝ անարդար ու անկայուն որակելով այդ հանգամանքը։
Միաժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը չի համաձայնել այն պնդման հետ, թե ԱՄՆ-ն ցանկանում է հեռանալ Եվրոպայից։ «Մենք նրանց ասում ենք, որ նրանք պետք է ավելին անեն, քանի որ սա իրենց մայրցամաքն է», - ասաց նա։
--00—ՅՄ