Վարդանյանի փաստաբանը կոչ է անում Փաշինյանին` դատապարտել ցուցադրական դատավարությունը․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

աա
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը անդրադարձել է ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսին․

«Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը մեջբերել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությունը, որտեղ, ի թիվս շատ հարցերի, Գենսերը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դատապարտել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցող շինծու դատավարությունը։ 


 

--00—ՍՊ