ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Գերմանական Մյունխենի Բավարիայի երկրորդ թիմի հայազգի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը միացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
Կարապետյանն ասաց, որ այս մասին ավելի ուշ ՀՖՖ-ն պաշտոնապես կհայտարարի։ Ավելի վաղ մարզական լրագրող Սենիկ Կարա-Պողոսյանը, հղում անելով իր աղբյուրներին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՖՖ-ն հաջողությամբ ավարտել է Ռանոսի հետ բանակցությունները։ Նախատեսվում է, որ Ռոնոսը կմասնակցի Թուրքիայի ազգային հավաքականի հետ կայանալիք խաղին:
Նշենք, որ Ռանոսը Բավարիայի, նախկինում էլ Դորտմունդի Բորուսիայի, իսկ ավելի վաղ՝ Հանովերի «Հանովեր 96» ակումբների սան է։ Գերմանական Transfermarkt կայքի համաձայն՝ հայազգի հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 325 հազար եվրո։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ