ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխա կորոնավիրուսով է վարակվել: Ենթադրվում է, որ երեխաները վարակվել են բժշկական անձնակազմից, քանի որ վարակված երեխաների մայրերից մեկն ասել է, որ բժշկական անձնակազմը դիմակ չի կրել։ Այդ մասին գրում է Gulf News-ը։
«Մայրերի թեստը բացասական է եղել, իսկ նորածինների մոտ՝ դրական, ուստի պետք է պարզենք նրանց շփումների շրջանակը բժշկական անձնակազմի հետ»,- ասել է առողջապահության նախարար Նելու Թաթարուն:
Երեխաները ախտանշան չունեն, նրանք, բացի մեկից, մայրերի հետ ինքնամեկուսացել են տներում:
Նշենք, որ այս պահին Ռումինիայում կա 4,417 վարակակիր, որից 58-ը մահացել է: