ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ռումինիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի ԱԳՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Ռումինիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շնորհավորում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին իրենց անխոնջ ջանքերի և խիզախության համար։ Տևական խաղաղությունն առանցքային նշանակություն ունի կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ