ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Առկա տեղեկատվության համաձայն, նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի Ալֆա (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:
Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է Դելտա (հնդկական) շտամով:
--00--ԱԹ