ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News
Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ է նշանակել:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ երկրի համար կարևոր են նախագահական ընտրությունները, և որ սպասվում են լուրջ կազմակերպչա-քաղաքական աշխատանքներ:
Ըստ ներկայացուցիչների պալատտի նախագահի՝ աշխատանքը կկատարվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ ընտրատարածքներում, «որպեսզի պետության ղեկավարի ընտրությունը կայանա բաց, ժողովրդավարական կերպով, անցկացվեն և խստորեն համապատասխանեն Սահմանադրությանը»: