ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Լա Լիգայի ղեկավարությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում երկրում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար։ Առաջնությունը հանդիսականներ չեն լինի, ինչի համար ղեկավարությունը տարբերակ է մտածել մարզադաշտում հանդիսականների վիրտուալ ներկայությունն ապահովելու համար։
Ըստ տարբերակներից մեկի՝ հանդիպումների ընթացքում Twitter-ում երկրպագուների արած գրառումները տեղ կգտնեն մարզադաշտի լուսատախտակների և գովազդային վահանակների վրա:
Հանդիպումները նախատեսվում է, որ կվերսկսվեն հունիսի 20-ին և կավարտվեն հունիսի 6-ին։