ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News
Իտալական «Ռոման» որոշել է ևս մեկ տարով վարձակալել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, քանի որ ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս ձեռք բերել հայ կիսապաշտպանին:
Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի վերջը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:
Լոնդոնի «Արսենալը» հնարավոր է ստիպված լինի երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագրի ժամկետը: